Աշակերտները ներկայացրին վիշապագրերի ստեղծման պատմությունը,իրենց իսկ ձեռքերով ծեփամածուկից պատրաստած հայերենի վիշապագիր տառերը,սյուժետային հետաքրքրաշարժ նկարները։ Բեմադրեցին հատվածներ վեպից: Երեխաները տպավորված էին,քանի որ հանդիպեցին «Վիշապաքարի գաղտնիքը» մանկապատանեկան վեպի հեղինակ Արտավազդ Եղիազարյանի հետ։Հարց ու պատասխանի միջոցով ծանոթացան գրողի ներաշխարհին,վեպի ստեղծման պատմությանն ու նոր գործերին։Բաց դաս-միջոցառմանը մասնակցում էին 5-7-րդ դասարանի աշակերտները։