Մեր դպրոցի 15-ամյա պատմությունը կամքի,մտքի,ոգու և նվիրյալների գաղափարի իրականացումն է։Դպրոցը դարձել է բազմազան գիտելիքների աղբյուր և դասընկերների հետ միասին համագործակցության ու ընկերության ձևավորման կրթօջախ։Իսկ այս ամենն իրականացվում է հմուտ,արհեստավարժ ուսուցիչների և տնօրենության գլխավորությամբ։Դպրոցն ամուր է իր աշակերտներով և աջակցող,ուշադիր,հետևողական ծնողներով։Շնորհակալություն բոլորին՝ դպրոցի հիմնադրման 15-ամյակին մասնակցելու համար։