Заявления принимаются до 15 июля.
Ուսուցումն անվճար է: Տեղերի քանակը` 15-ական նշված ուղղություններով:
2021-2022 ուսւոմնական տարում Հայ-Ռուսական համալսարանը “Ուսմունք” դպրոցի հենքի վրա կազմակերպում է ընդունելություն ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Ընդունելությամբ ձևավորվելու են հատուկ դասարաններ՝ ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական ուղղություններով: Հատուկ դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ: Ուսուցումն անվճար է: Տեղերի քանակը` 15-ական նշված ուղղություններով:
Հատուկ դասարաններ ընդունվելու համար հավակնորդները պետք է մասնակցեն հարցազրույցի՝
• Ֆիզիկատեխնիկական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից՝ համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում,
• Քիմիակենսաբանական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է քիմիա և կենսաբանություն առարկաներից՝ համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում:
Մրցույթում առավել միավորներ հավաքած դիմորդները կընդգրկվեն ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական դասարաններում, ըստ հատկացված տեղերի: Հավասար միավորների դեպքում առաջնությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից (ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա) առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին:
Դպրոցի շրջանավարտները կստանան արտոնություններ Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական և Կենսաբժշկության և դեղագիտության ինստիտուտներ ընդունվելիս:
Դիմելու ժամկետներն են՝ 2021 թ.
հունիսի 28-ից հուլիսի 15-ը: Հարցազրույցները տեղի կունենան հուլիսի 12-ից մինչև հուլիսի 17-ը:
Լրացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել
[email protected] էլեկտրոնային հասցեին: Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
• 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճեն
• Ծննդյան վկայականի պատճեն
• Ծնողների անձնագրերի պատճենները
• Գունավոր լուսանկար 3X4
• Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն
• Բժշկական տեղեկանքի պատճեն (Ձև 26)
• Դիմում Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով
Հարցատոմսի նմուշ / ֆիզիկա, մաթեմատիկա
Հարցատոմսի նմուշ / Կենսաբանություն, քիմիա