Ուսուցումն անվճար է: Տեղերի քանակը` 15-ական նշված ուղղություններով:
2021-2022 ուսւոմնական տարում Հայ-Ռուսական համալսարանը “Ուսմունք” դպրոցի հենքի վրա կազմակերպում է ընդունելություն ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Ընդունելությամբ ձևավորվելու են հատուկ դասարաններ՝ ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական ուղղություններով: Հատուկ դասարաններում դասավանդելու են Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և հմուտ ուսուցիչներ: Ուսուցումն անվճար է: Տեղերի քանակը` 15-ական նշված ուղղություններով:
Հատուկ դասարաններ ընդունվելու համար հավակնորդները պետք է մասնակցեն հարցազրույցի՝ • Ֆիզիկատեխնիկական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից՝ համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում, • Քիմիակենսաբանական դասարան ընդունվելու համար հարցազրույցը լինելու է քիմիա և կենսաբանություն առարկաներից՝ համապատասխան դպրոցական ծրագրերի շրջանակներում:
Մրցույթում առավել միավորներ հավաքած դիմորդները կընդգրկվեն ֆիզիկատեխնիկական և քիմիակենսաբանական դասարաններում, ըստ հատկացված տեղերի: Հավասար միավորների դեպքում առաջնությունը կտրվի 9-րդ դասարանի վկայականում մասնագիտական առարկաներից (ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա, ինֆորմատիկա) առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին:
Դպրոցի շրջանավարտները կստանան արտոնություններ Հայ-Ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական և Կենսաբժշկության և դեղագիտության ինստիտուտներ ընդունվելիս:
Դիմելու ժամկետներն են՝ 2021 թ. հունիսի 28-ից հուլիսի 15-ը: Հարցազրույցները տեղի կունենան հուլիսի 12-ից մինչև հուլիսի 17-ը: Լրացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ • 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճեն • Ծննդյան վկայականի պատճեն • Ծնողների անձնագրերի պատճենները • Գունավոր լուսանկար 3X4 • Սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն • Բժշկական տեղեկանքի պատճեն (Ձև 26) • Դիմում Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի անունով