research
  • 27 Մայ
  • 2024

Հայ-Ռուսական Համալսարանի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները այցելեցին ՀՀ Սահմանադրական դատարան։

    Բարձր դատարանում ճանաչողական այցից հետո երիտասարդները հանդիպումներ են ունեցել Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության փորձագիտական-վերլուծական բաժնի փորձագետներ Ֆենյա Աղաբեկյանի հետ։ Հանդիպումների ընթացքում Սահմանադրական դատարանի փորձագետները ներկայացրել են հայկական սահմանադրական իրավունքի զարգացման առանձնահատկությունները, անդրադարձել Հայ ժողովրդի կողմից պետականահաստատ փաստաթղթերում ամրագրված հայոց պետականության հիմնարար և անհաղթահարելի սկզբունքների և համազգային նպատակների նշանակությանը՝ հայկական պետականության կառուցման և պահպանման գործում։