9-րդ ռուսական դասարանի աշակերտները այցելել են Ս.Փարաջանովի թանգարան: Փարաջանով արվեստագետի և Փարաջանով ռեժիսորի, պոստմոդեռնիստի եզակի, խորը, փիլիսոփայական ժառանգությունը աշակերտներին անտարբեր չի թողել։ Էքսկուրսիայի երկրորդ մասը շարունակվել է The Loft-ում, որտեղ աշակերտները դիտել են Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը: Դիտումից հետո բուռն քննարկումների ընթացքում բոլորը կիսվել են իրենց տեսակետներով։ Օրվա մնացած մասը աշակերտներն անց են կացրել ջերմ զրույցի և ինտելեկտուալ խաղերի մթնոլորտում։