Ազգային ժողովի քննարկումների դահլիճում կազմակերպվեց հանդիպում պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Ա. Եղոյանի հետ: Հանդիպմանը դպրոցականները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերը ուղղել պատգամավորին: Հանդիպումից հետո դպրոցականներին ուղեկցեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճ, որտեղ նրանք կարողացան լուսանկարվել պարոն Եղոյանի հետ։ Հանդիպումից հետո դպրոցականներին ուղեկցեցին Ազգային ժողովի գրադարան, թանգարան, որտեղ նրանց ներկայացրին տարբեր պետությունների պատվիրակությունների կողմից խորհրդարանին նվիրված հուշանվերներին: