:
Հայ-Ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցի հումանիտար հոսքի աշակերտները դպրոցի տնօրեն Նաիրա Դաշյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, Փաստաբանական ակադեմիա և Հանրային պաշտպանի գրասենյակ: Աշակերտներին ողջունեցին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը: Աշակերտներին առավելապես հետաքրքրում էր՝ ո՞վ է փաստաբանը և ի՞նչ էական դեր ունի արդարադատության համակարգում: Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը նրանց ներկայացրեց փաստաբանի դերը, գործառույթները և գործունեության առանձնահատկությունները: Փաստաբանի գործում կարևորելով հռետորական խոսքը, գիտելիքը և հմտությունները՝ Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զորհրաբյանն էլ աշակերտների հետ զրույցում հանդես եկավ մասնավորապես խրատական խոսքով՝ աշակերտների մեջ ընթերցանության նկատմամբ սերը մեծացնելու ակնկալիքով: Ակադեմիայի ռեկտորը շեշտեց, որ ընթերցանության արդյունքում է զարգանում մարդու երևակայությունն ու մտահորիզոնը, ինչի արդյունքում մարդը կարող է հաջողել ցանկացած ոլորտում: Այնուհետև աշակերտները շրջեցին Փաստաբանների պալատի վարչական շենքի տարածքով, անմիջականորեն ծանոթացան Փաստաբանների պալատում, Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում տարվող աշխատանքներին: Շրջայցի ընթացքում Փաստաբանական ակադեմիայի գիտագործնական գծով պրոռեկտոր Մանե Կարապետյանն աշակերտների հետ խոսեց Փաստաբանական ակադեմիայի ընդունելության պայմանների, ուսուցման մեթոդների մասին, ինչպես նաև պատասխանեց աշակերտներին հուզող հարցերի: Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանն էլ Հանրային պաշտպանի գրասենյակում նրանց ներկայացրեց հանրային պաշտպանության կարևորությունը, պաշտպանների գործառույթները և դատական գործերում նրանց կողմից ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնելու պայմանները:
Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին բակում, ջերմեռանդորեն էլ մասնակցեցին վարպետաց դասերին։...
Մեր դպրոցի 15-ամյա պատմությունը կամքի,մտքի,ոգու և նվիրյալների գաղափարի իրականացումն է։Դպրոցը...
Поздравляем наших выпускников 9 классов! Желаем, чтобы в Вашей жизни...